Դեստրուկտիվ ազգայնականություն

Այժմ աշխարհում շատ են տարածված այնպիսի կրոնական կազմակերպություններ, որոնց ընդունված է անվանել «դեստրուկտիվ»: «Դեստրուկտիվ» սեկտաները դուրս են քաղաքակրթական զարգացումներից: Լսելով նման կարծիքներ, ինձանից անկախ զուգահեռ է առաջանում: Եթե պատկերացնենք, որ ազգերը կրոնական ուղղություններ են, ապա հայերին այդ բազմազանության մեջ կարելի է անվանել «դեստրուկտիվ» սեկտա: Մենք մեր դեստրուկտիվ մտածողությամբ ոչ միայն մեզ ենք վնասում, այլեւ մեր բոլոր հարեւաններին:

Իմ ծանոթներից մեկը պատմում է, որ օրեր առաջ ինքը գտնվում էր Մոսկվայի տնտեսական վերլուծություններով զբաղվող մի հայտնի կազմակերպությունում եւ ակամայից լսել է երկու ռուս վերլուծաբանների խոսակցություն: Նրանք քննարկում էին նոր ստացված լուրը, որը վերաբերում էր Հրազդանի ՊՇԵԿ-ի 5-րդ էներգաբլոկը ռուսներին վաճառելու մասին Ռ. Քոչարյանի այն տեսակետին, որ այդ վաճառքը խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսության զարգացմանը: Մի ռուսը մյուսին քմծիծաղով ասել է, դրանք (հայերը) իրենց Հայրենիքն են ծախում ու դեռ դա ներկայացնում են որպես հաջողություն:

Սակայն Հայրենիքի կոնկրետ եւ առարկայական վաճառքը քննարկման թեմա չէ մեր «ազգայնակաների» համար, որոնք ավելի լուրջ թեմաներով են զբաղված` մերկացնել «դեմոկրատիա» կոչվող «սուտը»: Ոչ մի դեմոկրատական երկիր թույլ չէր տա նման գործարք իր երկրում: Դա կարող են անել միայն դեստրուկտիվ մտածողություն ունեցող հասարակությունների ցեղապետները:

4 Responses to “Դեստրուկտիվ ազգայնականություն”

  1. Հակոբ Գեւորգյան Says:

    Իդեպ ասեմ, Դեստրուկտիվ բառի հայերեն թարգմանությունն է Կործանիչ։Եւ այսպոս Լեոն տ. Պետրոսյանի օրոք էլ շատ բաներ վաճառեցին ու արտահանեցին Հայաստանի Հանրապետությունից։Գոնե Ռոբերտ Քոչարյանի օրոք տեղի ունեցող պատրքերի մարման գործնթցը կարելի է անվանել ներդրում է եւ ոչ թե արտահանում։Դատողությունը թողնում եմ ձեզ. դուք ասեք թե ով է կործանիչ ցեղապետ. ԼՏՊն, թե՞ Նախագահ Քոչարյանը։

    Իսկ եթե համեմատեք ՀՀը ԱՄՆի հետ, ապա այստեղ էլ ԱՄՆում մարդիկ շատ հանգիստ են ընդունում Ամերիկյան նավահանգստների վաճառքը Սաուդիան Արաբիային։Այնպես որ սա սովորական երեւույթ է… իզուր տեղը ժամանակ մի վատնեք «պիտնո» ման գալու համար։:)

  2. Մի ճամարտակե՛ք Says:

    Ոսկեբառիկ հայերենով կատարելապես հասկանալի տերմինների անիմաստ թարգմանության փորձը համարում եմ «պիտնո» ման գալու հայկական ավանդույթի առավել տարածված դրսևորումներից մեկը, առավել ևս, որ «պիտնո»-ն թարգմանվում է որպես՝ բիծ…

    Ամերիկյան նավահանգիստների վաճառքը Սաուդյան Արաբիային նույքան դժկամությամբ ընդունվեց ամերիկացիների կողմից, եթե ոչ ավելի մեծ դժկամությամբ, որքան որ Հրազդանի ՊՇԵԿ-ի վաճառքը Հայաստանում։ Տարբերությունը միայն նրանում է, որ Բուշն այդ գործարքին իր աջակցությունը պայմանավորում էր շուկայական հարաբերություններին հավատարիմ մնալու սկզբունքային դիրքորոշմամբ, իսկ Քոչարյանը, ոչ մի քննության չդիմացող ակնարքով, որ ռուսներին «փաստորեն» հիմարացրել են, ու վրաները սաղացրել անօրակ «ապրանք»։/Ոչ փաստերն էին փաստերի նման, ոչ էլ ռուսն էր հիմարացողը/։ Իրականում ամբողջ ազգի վրա սաղացվում էր կառավարող էլիտայի հերթական «գռդոնը»։

    Անցած եղավ… անու՞շ ընկեր Քոչարյան…

    Հ.Գ. Էս բլոգում ըսկի կենդանի շունչ կա՞…

  3. Թամա Says:

    Ձեր ասածը ոչ մի կապ չունի ազգայնականության հետ

  4. Arman. spurk Says:

    Skancheli, aroghj & konkret.
    Arajin hertin karevore mer ankumn e, apa te ov e tsakhel & te oom e tsakhel.
    Yete iskapes ays grutyune grvel e hanun jshmatutyan yev groghe hamahavasar pataskhanatoo e nkatoom te nakhqin yev te nerka nakhagahnerin irents mets saytakoomneri hamar, apa miayn kareli e voghjunel nman hayetsoghutyun oonetsogh anzerin & maghtel vor vor ays mtatsoghotyn@ darna gerakshrogh Haystanum.

Leave a reply to Arman. spurk Cancel reply