Դեպի ուր…

Մայիսի 19-ին տեղի ունեցավ երթ, նվիրված Լեւոն Գուլյանի հիշատակին: Երթը սկսվեց Հանրապետության հրապարակից եւ վերջացավ Ոստիկանության շենքի մոտ: Երթին մասնակցեց մոտ 300 մարդ: Երթի կազմակերպման մասին հասարակությունը տեղեկացված էր, այն մասին հայտարարվել էր նախորդ օրը մոտ 15 հազարանոց հանրահավաքի ընթացքում: Տեղեկատավությունը տարածել էին նաեւ մի շարք անկախ թերթեր եւ կայքեր: Երթին չմասնակցեցին քաղաքական կուսակցությունների առաջնորդները, ավանդական մտավորականները եւ պաշտոնական եկեղեցու ներկայացուցիչները: Իմպիչմենթ դաշինքից ներկա էր Նիկոլ Փաշինյանը: Եթե համարենք, որ 300 մարդուց մոտ 100-ը Գուլյանի հարազատներն ու մտերիմներն էին, ապա Երեւանում կա մոտ 200 մարդ, որոնք իրոք ունեն համերաշխության զգացում անօրինականության դեմ պայքարելու գործում եւ ընդհանրապես` արժանապատվության զգացում: Երբեք նման հարցերում թվաբանությամբ չեմ զբաղվել եւ համարում եմ, որ յուրաքանչյուր ոք ինքն է պատասխանատու իր արարքների համար, ու ոչ ոք իրավունք չունի հրապարակայնորեն գնահատելու այլոց արարքները, հատկապես, երբ դա վերաբերում է դիրքորոշման ընտրության ազատությանը: Սակայն մենք մոտենում ենք մի հանգրվանի,երբ յուրաքանչյուր բանական էակ պարտավոր է ընտրություն կատարելու եւ դրսեւորելու դիրքորոշում, այլապես փլուզվում են այն վերջին հենարանները, որոնք Հայաստանի հասարակությանը դեռեւս կարող են միավորել:

Լուսանկարներ երթից

Advertisements

One Response to “Դեպի ուր…”

  1. feleciabailey19728 Says:

    Knott, tok du med deg HELE blu00f8tekaken i dusjen? fikk ikkje Lanoen smake? Click http://link.mx/hool081945

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s


%d bloggers like this: