Archive for February, 2007

«Հայլուրը» եւ «հայ կինը»

February 22, 2007

Հայաստանում շատ են սիրում տեղի, իսկ հիմնականում անտեղի կերպով օգտագործել «ազգ» բառը: Եթե լսենք քաղաքական գործիչների ելույթները, կենցաղային խոսակցությունները, ապա ազգ եւ հայ բառերը գուցե ամենաշատ գործածվողներն են: Հայ կին, հայ տղամարդ, հայ մարդ, հայ ընտանիք, Հայլուր, հայ ծիրան, ազգային եկեղեցի, ազգային նկարագիր, հայեցի, ազգային գաղափարախոսություն , մեկ ազգ, մեկ մշակույթ, ազգային միաբանություն, ազգապահպան, ազգասեր, ԱԶԳ օրաթերթ եւ այլն: Ցուցակը կարելի է անվերջ շարունակել: Հաճախ տրամաբանությունից զուրկ, անհեթեթ բառակապակցությունները ոչ միայն իմաստազուրկ են, այլեւ իրենց ողջ անտրամաբանական ծանրությամբ սկսում են մեզ ճնշել, թելադրելով մտածողության կաղապարներ ու պահելակերպ: Ազգային բառերի եւ ազգային երեւույթների աննախադեպ առատությամբ հանդերձ, հազվագյուտ են դեպքերը, երբ փորձ է արվում այնուամենայնիվ սահմանել, ձեւակերպել այդ բառը որպես տերմին: Սահմանել այդ տերմինը, նշանակում է հայ հանրույթի ենթագիտակցականը բերել գիտակցության տիրույթ: Գուցե սա նման է այն խառը զգացողությանը, որը ապրում է հոգեկան խանգարում ունեցողը հոգեբույժի հետ հանդիպելուց առաջ: Երբ փորձում են ազգի մասին արեւմտյան տեսությունները օգտագործել հայկական տիրույթում, միանգամից բողոքի ձայներ են լսվում: Քաղաքագիտությունը վտանգավոր է գիտության ձեռքբերումները սկզբունքորեն մերժողների համար:

Ռուսական մի կայքում վերջերս նկատեցի ազգի մի հետաքրքիր սահմանում. «Ազգը դա մարդկանց մի հանրույթ է, որոնք հրաժարվել են միմյանց շահագործել», այսինքն ունեն հավասար իրավունքներ: Ազգի նման քաղաքացիական մեկնաբանությունները բնականաբար անհարիր են մեր ազգային նկարագրին, որը իռացիոնալ է, անըմբռնելի, անմեկնելի, անբացատրելի, անքննելի, եւ հետեւաբար ենթակա չէ քննադատության: Այնուամենայնիվ, եթե փորձենք նման տեսանկյունից դիտել բերված ազգային բառակապակցությունները, հետաքրքիր է, ինչպես են դրանք կարող ընկալվել:

—————————
Haylour (Armenian news) and “Armenian woman”

People in Armenia like using a word “nation” , sometimes, to the point, but often inappropriately. If you listen to political actors” speeches and to everyday talks, then you will notice that the words “nation” and “Armenian” are used most frequently. “Armenian woman”, “Armenian man”, “Armenian”, “Armenian family”, “Haylour (Armenian news)”, “Armenian apricot”, “national church”, “national portrait”, “national ideology”, AZG (Nation) newspaper and other. This row can be continued endlessly. These idioms, often illogical, do not just lack any sense, but also begin to pressure us with the whole weight of their irrationalism, demanding corresponding intellectual clichés and behavior.

While there is plenty of “national” words and “national” phenomena, there are rear attempt to determine, formulate this word as a term. To define this term means to bring unconsciousness of the Armenian public into the realm of consciousness. Maybe this is similar to the complex feeling, which a mentally ill person has before a meeting with a psychiatrist. When somebody tries to use western theories on nation in the Armenian reality, immediately voices of disapproval start to sound. Political science is dangerous for those who principally reject the achievements of the science.

Recently in one of the Russian websites I noticed an interesting definition of “nation”: “A nation is a community of people, who refuse to exploit each other”, i.e. have equal rights. Similar civic interpretations of nation are, naturally, not appropriate for our national portrait, which is irrational, unperceivable, non interpretable, unexplainable, impossible to research, therefore, not a subject of research. Nevertheless, if we try to look at the mentioned idioms from this point of view, it would be interesting to see how they will be perceived.

Advertisements

Մեծ խաղ

February 12, 2007

Մոտակա ամիսների ընթացքում խորհրդարանի ընտրությունները լինելու են էլեկտրոնային, տպագիր եւ ցանկացած հնարավոր տիպի մամուլի գլխավոր թեման: Հնարավո՞ր կլինի արդյոք արթնացնել հուսախաբության մեջ պարուրված նիրհող հասարակությանը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը: Սակայն այսօրվանից իսկ պարզ է, որ հարցադրումները այնքան էլ ճիշտ չեն դրվում, շեշտերը իրենց տեղերում չեն գտնվում, բութերը բացակայում են, իսկ վերջակետերին փոխարինում են բազմակետերը: Ի՞նչ ենք մենք ակնկալում ընտրություններից, կամ, անգամ, ի՞նչ կցանկանայինք ունենալ ընտրությունների արդյունքում:

Արդար ընտրությունների մասին կոկորդիլոսային խոստումների ու քաղաքական կամքի մասին իշխանական ցանկությունները ընկալվում են որպես արտաքին քաղաքականության ոլորտի հնարքներ:

Այնուամենայնիվ, եթե ենթադրենք անհնարինը` Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը իրոք ցանկանում են ապահովել արդար ընտրություններ, արդյո՞ք դա հնարավոր է:

1995-ին Հայաստանում սկսվեց ձեւավորվել ընտրությունների կեղծման մեքենան, որն այս տաս տարիների ընթացքում վերածվեց մի յուրօրինակ պետական ինստիտուտի: Այն գործում է ոչ միայն ընտրությունից-ընտրություն, այլ անընդմեջ, վերածվելով իշխանակազմության հիմքի: Ընտրությունների կեղծման ընթացքում ձեւավորվում են օրենսդիր, գործադիր եւ տեղական իշխանությունները, որոնք հետագայում ձեւավորում են իրավապահ մարմինները եւ դատական իշխանությունը: Ընտրությունների կեղծման մեքենան վերահսկում է նաեւ բիզնեսը, սեփականաշնորհման գործընթացը… Այդ Մեծ Խաղի յուրաքանչյուր մասնակից, ըստ իր ներդրած լումայի, տնօրինում է պետական լծակները, շուկայի իր կվոտային… Նման պայմաններում խաղի մասնակիցները չեն կարող հեռացվել աշխատանքից: Նրանք կարող են միայն պատժվել, այն էլ հայտնի եղանակներով ու հայտնի օրենքներով: Դա է պատճառը, որ վերջին տարիներին Հայաստանում տիրում է մի յուրահատուկ կայունություն: Բոլոր պետական կառույցներում հազվագյուտ դեպքերում են փոփոխություններ տեղի ունենում:

Արդյոք կարող են երկրի առաջին դեմքերը ջարդել այդ մեքենան: Նրանք այդ մեքենան կարող են տնօրինել, օգտագործել, ուղղորդել, սակայն ջարդել հնարավոր է միմիայն արտակարգ մեթոդներով եւ հանրության լայն շերտերի ակտիվ մասնակցությամբ: Արդյո՞ք այդ ցանկությունը մենք տեսնում ենք առաջին դեմքերի մոտ, եւ արդյո՞ք հասարակությունը ստանում է այն ազդակներն, որոնք կոչ կանեին պատրաստվել նման հեղափոխական փոփոխությունների:

—————————————

Big Game

During upcoming months parliamentary elections will be the main topic of electronic, print and any other type of mass media. Time will show whether it is possible to awake the disappointed society or not. However, it is already clear that issues are not formulated in a right way, emphases are not placed promptly, the dashes are not seen, and the points are replaced by dots. What do we expect from elections, or what we wish to have as a result of elections?

Crocodile promises about fair elections and governmental wishes for political will are perceived as a kind of deception used in foreign policy. Nevertheless, if we suggest an impossible thing that Robert Kocharyan and Serge Sarkissyan really want to provide fair elections, do we think that they can do it?

In 1995 in Armenia a falsification machine started to get formed, and during these ten years it turned into an inimitable state institute. It functions not only at the election time, but without breaks, constantly, transforming itself into state principle. The falsified elections result in formation of legislative, executive and local government powers, which then form the law-enforcement bodies and the judicial power. The election falsification machine controls also business, process of privatization… Every participant of this Big Game then utilize state leverages, or a share in the market, according to his contribution at the election time… Under these circumstances, the game participants cannot be fired. They can be only punished, mainly, by well-known methods and laws. This is the reason that during last years Armenia goes through this unique kind of stability. Changes in all state structures hardly ever take place.

Can the leaders of the state break this machine? They can govern this machine, use it, lead it, but they need extraordinary methods and active participation of wide layers of the society to break it. Do we see this wish in our leaders, and does the society receive the signals, which should call for such revolutionary changes?