Archive for July, 2006

«Խասիաթը» չի փոխվում

July 6, 2006

Մի ռուս հայտնի փիլիսոփա դեռեւս 20-րդ դարի սկզբին գրում էր, որ յուրաքանչյուր ազգ ունի որոշակի բնավորության գիծ եւ որոշակի պահվածք, որը ժամանակի ընթացքում չի փոխվում: Այսինքն` ժողովուրդները իրենց նախնիների սխսլների վրա չեն սովորում: Նա օրինակ է բերում լեհերին, որոնք միշտ Ռուսաստանի դեմ են գործում, հետո պատժվում են, բայց պատմության հաջորդ պահին էլի նույն կերպ են գործում, նորից պատժվում եւ այդպես շարունակ: Ռուսները ժամանակ առ ժամանակ հայտնվում են այնպիսի վիճակում, որ անգամ պետականության կորստի խնդիր է առաջանում, սակայն կարճ ժամանակահված հետո վերականգնում են իրենց կայսրությունը եւ ձգտում նոր նվաճումների: Ըստ այդ փիլիսոփայի դա նրանց ազգային հոգու դրսեւորումն է: Այլ կերպ նրանք չեն կարող գոյատեւել:

Կարծես թե նրա նկատած օրինաչափություններն այսօր էլ են կենսական: Փոխվում են ժամանակները, սակայն ազգերը իրենց պահում են իրենց նախնիների պես:

Մեր պարագայում, եթե այդ օրինաչափությունները իրոք գործում են, ոչ մի լավ բան չեն սուլում, քանի որ մեր պատմությունը միշտ կորուստներով լի է եղել: Ավելին, ի տարբերություն շատ ժողովուրդների մենք անգամ չենք վերլուծում մեր իրական պատմությունը, դրա օրինաչափությունները: Այսօր. օրը ցերեկով վաճառում են ոչ միայն մեր ունեցվածքը, այլեւ ռազմավարական հիմնարկները, որոնք անկախության երաշխիքներն են,, սակայն մենք լռում են: Լռում ենք ճիշտ այնպես, ինչպես լռում էին մեր նախնիները, երբ ոմն Պետրոս Գետադարձ կաթողիկոսը վաճառում էր Անի քաղաքը, ազգային հերոս Վարդան Մամիկոնյանը վաճառում էր իր կալվածքները` բնակչությամբ հանդերձ, բյուզանդացիներին: Մենք մտածում ենք, թե ինչպես է եղել, որ մեկ մարդ վաճառում էր Հայրենիքը, իսկ մնացածը չէին դիմադրում: Այսօր դա արդեն հասկանալի է: Մեկը վաճառում է, իսկ մյուս պետական ու քաղաքական գործիչները իրենց թուլափայն են ստանում ու ծառայում են այդ մեկին: Ցավոք նման օրինակները լի են: Իսկ ամենացավալին այն է, որ մենք մեր նախնիների նման լռում ենք եւ չենք զգում պահի պատմական նշանակությունը: Չենք զգում, որ այդ վաճառքների մասին մեր սերունդները նույն գնահատականն են տալու: