Archive for May, 2006

Դեստրուկտիվ ազգայնականություն

May 10, 2006

Այժմ աշխարհում շատ են տարածված այնպիսի կրոնական կազմակերպություններ, որոնց ընդունված է անվանել «դեստրուկտիվ»: «Դեստրուկտիվ» սեկտաները դուրս են քաղաքակրթական զարգացումներից: Լսելով նման կարծիքներ, ինձանից անկախ զուգահեռ է առաջանում: Եթե պատկերացնենք, որ ազգերը կրոնական ուղղություններ են, ապա հայերին այդ բազմազանության մեջ կարելի է անվանել «դեստրուկտիվ» սեկտա: Մենք մեր դեստրուկտիվ մտածողությամբ ոչ միայն մեզ ենք վնասում, այլեւ մեր բոլոր հարեւաններին:

Իմ ծանոթներից մեկը պատմում է, որ օրեր առաջ ինքը գտնվում էր Մոսկվայի տնտեսական վերլուծություններով զբաղվող մի հայտնի կազմակերպությունում եւ ակամայից լսել է երկու ռուս վերլուծաբանների խոսակցություն: Նրանք քննարկում էին նոր ստացված լուրը, որը վերաբերում էր Հրազդանի ՊՇԵԿ-ի 5-րդ էներգաբլոկը ռուսներին վաճառելու մասին Ռ. Քոչարյանի այն տեսակետին, որ այդ վաճառքը խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսության զարգացմանը: Մի ռուսը մյուսին քմծիծաղով ասել է, դրանք (հայերը) իրենց Հայրենիքն են ծախում ու դեռ դա ներկայացնում են որպես հաջողություն:

Սակայն Հայրենիքի կոնկրետ եւ առարկայական վաճառքը քննարկման թեմա չէ մեր «ազգայնակաների» համար, որոնք ավելի լուրջ թեմաներով են զբաղված` մերկացնել «դեմոկրատիա» կոչվող «սուտը»: Ոչ մի դեմոկրատական երկիր թույլ չէր տա նման գործարք իր երկրում: Դա կարող են անել միայն դեստրուկտիվ մտածողություն ունեցող հասարակությունների ցեղապետները: