Archive for April, 2006

Հայերի տեսակները

April 13, 2006

Հայաստանը լքած մեր հայրենակիցների մոտ մի հետաքրքիր օրինաչափություն է նկատվում: Նրանց մի հատվածը մերժում է այն ամենը, ինչը կապված է Հայաստանի ու հայկական ի հետ: Նրանք Հայաստանը համարում են հետամնաց, արեւելյան մի երկիր, որը սկզբունքորեն չի կարող ինտեգրվել ժամանակակից աշխարհին: Նրանց խոսքերը կարող ենք այսպես ձեւակերպել. «Մենք կոմպլեքսավորված ժողովուրդ ենք: Մենք, ինչպես հույները, ապրում ենք փառապանձ անցյալով, չնկատելով մեր խղճում ներկան, իսկ եթե ավելի խորը պրպտենք մեր պատմությունը, ապա դժվար չի լինի տեսնել, որ նույնիսկ այդ «փառապանձ» անցյալը մեծ մասամբ հնարած է ու հենվում է առասպելների վրա: Ավելի գիտակները ասում են, որ մեր պատմությունը մի կողմից կեղծել է Եկեղեցին, այն դարձնելով եկեղեցական պատմություն, իսկ 19-րդ դարի գրողները այն լրացրել են առասպելներով, որպեսզի բարձրացվի ազգային ոգին: Սակայն մեր կենցաղը, ապրելակերպը, աշխարհայացքը, արվեստը գնալով ավելի է մերձենում իր հոգեւոր միջավայրին` Մերձավոր Արեւելքին: Հայաստանուն մի այնպիսի հեղձուցիչ միջավայր է, որտեղ հենց ինքը՝ հասարակությունը խեղդում է անհատականությանը,ոտնահարում անձի ազատությունները, իսկ իշխանությունները սրիկաների մի հավաքույթ է, որոնք մարդկանց հիմարացնելով «ազգային» արժեքներով, զբաղվում են անօրինականություններով: Այդ «ազգային արժեքները» մարդկանց հիմարացնելու համար են ստեղծված: Մենք չենք ընդունում այդ մշակույթը եւ չենք ցանկանում դրա հետ որեւէ առընչություն ունենալ»:

Մյուս հատվածը մեկ այլ ծայրահեղության մեջ է ընկնում, որոնց տեսակետներն այլ կերպ է կարելի բնութագրել.«Արեւմուտքը, հատկապես Ամերիկան, հիմնված է կեղծ արժեքների վրա: Այստեղ խոսում են դեմոկրատիայի, հավասար իրավունքների, քաղաքացիական հասարակության մասին, սակայն իրականում դրանք միայն ժողովրդին հիմարացնելու համար են հորինվել: Իրականում մարդկանց կառավարում են խոշոր տրանսազգային կապիտալը, հրեաները, մասոնները եւ այլոք: Ստեղծված են մարդկանց ուղեղները լվանալու հզոր տեխնոլոգիաներ: Իրականում ոչ մի խոսքի ազատություն, հավասար իրավունք եւ այլ թմբկահարվող իրավունքները չկա: Միակ դրականն այն է, որ այդ երկրների իրական տերերը կարողանում են իրենց հպատակների համար ապահովել կուշտ կյանք եւ կազմակերպել «տեսարաններ»: Մենք դա հասկացել ենք այստեղ` Ամերիկայում, Կանադայում…: Պետք չէ նման հիմարություններով զբաղվել Հայաստանում»:

Եթե առաջին պայմանական խմբի ներկայացուցիչները չեն ցանկանում վերադառնալ Հայաստան եւ մեզ խորհուրդներ տալ նույնպես չեն ցանկանում, հասկանալի է: Նրանք վարվում են ըստ իրենց համոզմունքների: Սակայն երկրորդ խմբի ներկայացուչները ցանկանում են մեզ եւս բացահայտել իրենց «հայտնագործությունը», բայց շարունակում են օգտվել «փտած» Արեւմուտքի հնարավորություններից: Հարգարժան Հակոբ Գեւորգյանը իմ կարծիքով երկրորդ խմբի ներկայացուցիչ է: Խնդրում եմ սա չընդունել որպես անձնական վիրավորանք, ուղղակի հետաքրքիր կլիներ լսել, թե ինչ է Հակոբ Գեւորգյանը մեզ առաջարկում քննարկել, երբ չորս բոլոր անօրինականություններ են կատարվում եւ որն է այն համախմբող գաղափարը, որի շնորհիվ մենք կկարողանանք վերափոխել մեր կյանքը, մնալով ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ:

————————————————————

Types of Armenians

An interesting regularity is being observed among our compatriots who have abandoned Armenia. A part of them refuses everything connected with Armenia and everything Armenian. They consider Armenia an undeveloped and Asian state which is principally unable to be integrated with the contemporary world. Their sayings can be figured such: “We are a nation with complexes. Just like Greece, we live in our glorious past, don’t even recognizing our poor present, and in addition if we go through our history it will not be difficult to realize that most part of that “glorious” past is feigned and is based on myths. More intellectual ones insist on our history on one hand was feigned by the Church, to interpret it as the history of the Armenian Church and on the other hand it was feigned by the 19-th century writers, who added myths to that history in order to strengthen national spirit. Despite this our manners, customs, world perception and art are coming closer to our spiritual environment-Middle East. Environment in Armenia is so suffocating that the society itself is strangling the individual, violating human freedoms and the authorities are a gathering of rascals who while driving people mad with “national” values, are busy with iniquity. Those “national values” are created to drive people mad. We do not permit that culture and have no desire to make any deal with it “.

The other part is going to another extremity, whose view points can be described in other way: «The West and especially the US is based on false values. In those places they are talking about democracy, equal rights, civil society, while all those values have been created to drive people mad. Actually the grate transnational capital, Jews, masons and others are governing people. Huge brain washing technologies are created. Actually there are no freedom of speech, equality and other “screaming” rights. The only positive thing is that the real owners of those states are able to provide “food and fun” for their subjects. We have realized that here-in the US, Canada… You do not have to do such stupid things in Armenia.

If the representatives of the first provisory group do not want to come back to Armenia and neither give us advice that is OK. They act according their convictions. Representatives of the second group, though, are eager to manifest their “invention” also for us, though they are continuing to make benefits from the opportunities of the “rotten” West. In my opinion Venerable Hakob Gevorgian is a representative of the second group. Please do not take this as an individual offence, it would merely be interesting to know what Hakob Gevorgian is suggesting to discuss when there are iniquities all around us and what is the assembling idea, with the help of which we will be able to change our live, while staying in ARMENIA.