Archive for March, 2006

«Նոր Տարբերակի» հարգարժան այցելու

March 28, 2006

Ակնհայտ է, որ այսօր Հայաստանը հերթական անգամ հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ հասարակությունը ինքնուրույն կերպով պետք է կազմավորվի եւ գտնի ելքեր այն բարոյազուրկ իրավիճակից, որում հայտնվել ենք։ Մենք չենք կարող հույսը դնել իշխանությունների կամ պաշտոնական մտավորականության վրա, որոնց գործունեության կամ անգործության պատճառով է, որ մենք նման վիճակում ենք գտնվում։ Ելքեր որոնելու համար մենք պետք է քննարկենք եւ օբյեկտիվ գնահատենք այն ամենը, ինչը յուրաքանչյուր օր կատարվում է մեր շուրջը։ Յուրաքանչյուր կայացած հասարակություն պետք է հասարակական ու քաղաքական նշանակություն ունեցող իրադրություններին գնահատականներ տալու որոշակի մեխանիխզմներ ունենա։ Գնահատականները պետք է ծնվեն հրապարակային քննարկումների արդյունքում եւ հենվեն որոշակի արժեքային համակարգի վրա։ Հայաստանում քաղաքական ու հասարակական գործիչները կարող են ցանկացած տիպի հայտարարություններ անել կամ կատարել քայլեր ,եւ մի քանի օր անց դրանց մասին բոլորը մոռանում են։ Այդ գործիչները ազատ են ցանկացած տիպի սրիկայություն կամ հիմարություն անելու գործում, քանզի չկա հասարակական կարծիք եւ հետեւաբար չեն հնչում գնահատականներ։

Միայն ճիշտ գնահատականները կարող են մեզ միավորել ու դրդել գործողությունների։
Մեր կայքում մենք փորձելու ենք քննարկումներ կազմակերպել հասարակական հնչեղություն ունեցող իրադարձությունների մասին ։

————————————————————
Dear visitor of “New Dimension”

It is obvious that today Armenia is once again apparently in a situation that the society has to form itself and find a way out this immoral situation which it is in. As a result of the authorities’ or the official elites’ activities or lack thereof, we can not put our faith in them. This is the reason we are in this situation. In order to find a way out, we need to discuss and objectively analyse this all, which is happening around us everyday. Each formed society needs to have grading mechanisms in order to appreciate events of social and political importance. Evaluations need to arise from the public discussions and need to rely on a certain value system. Political and social figures in Armenia at any time can make any type of announcement or take any type of step and after a few days everybody forgets about that. As long as there is no societal viewpoint and therefore there are no evaluations given, these figures are free to do malicious or stupid activities.

Only correct evaluations are able to unite us and force us to act. On our site we are seeking to organize discussions about events of significant social importance.

Advertisements